ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Խորհրդարանի խոսնակի աթոռից բարձր պաշտոն Գալուստ Սահակյանին

Խորհրդարանի խոսնակի աթոռից բարձր պաշտոն Գալուստ Սահակյանին
06.12.2014 | 18:26

Բաց քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, նախորդ նախագահը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: «Ազատության» հարցին, թե ինչու են իշխող քաղաքական ուժի ղեկավար ներկայացուցիչներն ընտրվում բուհերի կառավարման խորհուրդների նախագահներ, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե կոնկրետ ինքը պատահական մարդ չէ, երկար տարիներ այս ոլորտում է աշխատել: Անգամ պնդեց, թե այս պաշտոնն իր համար խորհրդարանի խոսնակի աթոռից բարձր է. «Ես սա մեծ հաճույքով եմ ընդունում, որովհետև սա իմ մթնոլորտն է, իմ մասնագիտությունն է»:

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ